21 Նոյ
2024
15.1° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն Արցախի տարածքում 2 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով քաղաքացիական անձանց և բնակավայրերի ուղղությամբ

Ադրբեջանն Արցախի տարածքում 2 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով քաղաքացիական անձանց և բնակավայրերի ուղղությամբ

Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ․ հայտնում են Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունից։

Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչը Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։

Նույն օրը մեկ այլ հաղորդում է ստացվել Գիշի գյուղի բնակչից:  Վերջինս, Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։