20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղահանություն, զոհեր ու կորցրած հայրենիք․ ինչո՞ւ շնորհակալ լինենք Փաշինյանին

Տեղահանություն, զոհեր ու կորցրած հայրենիք․ ինչո՞ւ շնորհակալ լինենք Փաշինյանին

Հայաստանի ոչ մի Կառավարություն Ղարաբաղի համար չի արել այնքան, որքան այս կառավարությունը․ կարծում է Նիկոլ Փաշինյանը։ 

Կառավարության նախաձեռնած՝ Արցախից տեղահանված անձանց նվիրված համաժողովին Փաշինյանն ու իր կառավարության անդամները հանդիպել են մի քանի տասնյակ արցախցիների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ 

Հանդիպման ժամանակ նրանց խոստացել են՝ լուծել առկա խնդիրները՝ բնակապահովման հարցից մինչև աշխատանք ու առողջապահություն։ Մի քանի տասնյակ արցախցիների բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանութունը հերոսական աշխատանք է կատարել Արցախի ու արցախցիների համար։ 

Արցախից բռնի տեղահանված Նուբարը 2023 թվականին անգամ չի հասցրել հուղարկավորել ամուսնուն։ Ասում է՝ հանդիպման ընթացքում հնչած «շնորհակալության» խոսքերը, երբ նույն նախադասության մեջ տեղավորվում են «բռնի տեղահանություն» բառակապակցության հետ, դառնում են ոչ թե գնահատանքի դրսևորում, այլ վիրավորանք, վիրավորանք նրանց համար, ովքեր կորցրել են տուն, հող, գերեզմաններ, հիշողություններ։ Վիրավորանք նրանց հասցեին, ովքեր մինչ օրս ապրում են անորոշության մեջ։ Չի հասկանում՝ ինչո՞ւ են տեղահանությունից հետո ջերմ ընդունելությունը որպես լավություն հրամցնում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ