Սամվել Շահրամանյանը դատապարտել է «24News.am»-ի ներկայացուցիչների դեմ կատարվածը
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:
Շահրամանյանի թիկնապահն այսօր Եռաբլուրում հայհոյել է և հրել 24news-ի լրագրողին։