Ադրբեջանցիներն ավերել են արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրը
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224 թ․ արձանագիր խաչքարը․ այս մասին հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է»,–նշված է հաղորդագրության մեջ։