25 Նոյ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, մեկ այլ տվյլներով՝ 15  հազար․ Արցախի ՄԻՊ

Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, մեկ այլ տվյլներով՝ 15  հազար․ Արցախի ՄԻՊ

Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա  նշել է նաև, թե այլ տվյալներ էլ են շրջանառվում, ըստ որի թիվը հասնում է մինչև 15 հազարի։

«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել Ռուսաստանի հարավային հատվածներ»,- նշեց Ստեփանյանը։

Արցախից բռնի տեղահանված 10 հազար 800 անձ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի։

«Սրանք պաշտոնական թվերն են, ամենացավալին այն է, այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում կրթության բնագավառի ներկայացուցիչները, ընդամենը 220 ուսուցիչ է, որ ՀՀ կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Սա, ըստ նրա, ևս կնպաստի բռնի տեղահանված արցախցիների արտագաղթին։