Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է
Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար․ տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասել է նա։
Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։
«Այս պահի դրությամբ քրեական հետապնդման ենթարկվում է միայն տվյալ անձնավորությունը, վարույթը կնոջը չի վերաբերվում»-ասել է Աբրահամյանը։