25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է 20 օր ժամկետով. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է 20 օր ժամկետով. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Դատավոր Մարտին Արզումանյանը Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորվեց 20 օր ժամկետով. այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է իրավավաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Արցախցիների նկատմամբ դիակապտությանը միանում են նոր գործող անձինք»,- գրել է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի և երեք անձանց նկատմամբ։