24 Նոյ
2024
7.6° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե այս մարդկանց չկասեցնենք` Տավուշի ողբերգությունը ամբողջ Հայաստանում է շարունակվելու. Բագրատ սրբազան

Եթե այս մարդկանց չկասեցնենք` Տավուշի ողբերգությունը ամբողջ Հայաստանում է շարունակվելու. Բագրատ սրբազան

Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում. Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է»,- նշել է Սրբազանը։

Նրա խոսքով՝  զիջումների այս շղթան շարունակվելու է, իսկ անվտանգության սպառնալիքները՝ ահագնանալու են:

«Հայաստանի գործող իշխանությունը լուռ կատարում է թշնամու պահանջները։ Նրանք մեկ միլիմետր անգամ չեն նահանջելու, դեռ հակառակը, անընդհատ առաջ են գալու, քանի որ տեսնում են իրենց դիմաց ծնկածի»,-ընդգծել է Սրբազանն ու հայտարարել, որ շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից` հավելելով, որ դա տեղի ունենալու է՝ անկախ նրանից, թե նրանք ինչպես իրենց կդրսևորեն: