25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ խոսնակը պարզաբանել է Սլովենիային 50 հազար եվրոյի աջակցություն տրամադրելու հարցը

ԱԳՆ խոսնակը պարզաբանել է Սլովենիային 50 հազար եվրոյի աջակցություն տրամադրելու հարցը

Հայաստանը Սլովենիային 50 հազար եվրո օգնություն է ուղարկել՝ օգոստոսի
3-ին և 4-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքները վերացնելու համար։ Հեղեղումների
հետևանքով քանդվել էին կամուրջներ, ճանապարհներ, շինություններ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ԱՆի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Սլովենիային տրամադրվող աջակցությանը։

«Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր
պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով
տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը,
իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համադրումը՝ դեռ
ս.թ. օգոստոսին Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ
Միրզոյանն իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արտահայտել էր ջրհեղեղի հետևանքերի
վերացման նպատակով Սլովենիային աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Վերջինս խորհրդանշում
է ինչպես նման իրավիճակներում, որոնց Հայաստանը ևս առերեսվել է, ընդհանուր համամարդկային,
փոխօգնության նկատառումներից ելնելով աջակցության կարևորությունն ու քաղաքական համերաշխությունը,
այնպես էլ երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը», – նշել է Բադալյանը: