Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է բանակի կազմալուծման և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մարդասիրական բեռների մուտքի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը
ներկայացրել է ներկա դրությամբ իրականացվող աշխատանքները.
«Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի
հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում
են հետևյալ աշխատանքները.
Ռազմական գործողությունների
դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք
բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
✔️Պաշտպանության բանակի
ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման
վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,
✔️որոնողական աշխատանքներ
զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
✔️ծանր և ծայրահեղ
ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
✔️Արցախ հումանիտար
բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում
Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
✔️սեպտեմբերի 24-ից
էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
✔️Արցախի և նրա ժողովրդի
ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:
Մեր հայրենակիցներին խնդրում
ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:
Այս օրհասական պահին իշխանությունները
բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը: