Ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում հայ զինծառայողին․ տեսանյութ
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի
ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական
կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում
և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
«Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ
որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել,
և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:
Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու,
ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»,-ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության
մեջ:
Տեսանյութն՝ այստեղ