Իսրայելը ուժեղ հարվածներ են հասցնում Լիբանանի բնակեցված տարածքներին. կան զոհեր ու վիրավորներ
Իսրայելական օդուժն ու հրետանին հզոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող Այտա ալ-Շաաբ և Ռամիան բնակավայրերին․ տեղեկացնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Իսրայելական զինված ուժերը փորձել են ներթափանցել Լիբանանի տարածք, սակայն նրանց դիմադրությունը կանխել է «Հըզբոլլահը»: Կատարված հրետակոծության թիրախում են եղել նաև Հանին, Շակրան և Բեքաա հովտի արևելքում գտնվող Յունին բնակավայրը: Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մ մարդ, վիրավորվել՝ 14-ը: