Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Բելգորոդի շրջանում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հոկտեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20:05-ի սահմաններում, Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձը կասեցվել է և ոչնչացվել հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: