15 Մայ
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հզբոլլահը» մեղադրել Է Իսրայելին Լիբանանի հարավում կասետային ռումբեր կիրառելու համար

«Հզբոլլահը» մեղադրել Է Իսրայելին Լիբանանի հարավում կասետային ռումբեր կիրառելու համար

Լիբանանի բնակավայրերը ռմբակոծելիս իսրայելական բանակը կասետային ռումբեր է կիրառել, հաղորդում է «Հզբոլլահ»շարժումը:

Հայտարարության համաձայն՝ ՑԱԽԱԼ-ն արգելված զինամթերք է օգտագործել Լիբանանի հարավում գտնվող Խանին և Էթ-Թեյրի գյուղերին հարվածելու ժամանակ:

«Սա Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների դեմ նոր բարբարոսական հանցագործություն է, որն առաջացել է միջազգային հանրության կողմից իսրայելական ագրեսիան կանգնեցնելու անկարողության պատճառով», – ասվում է հայտարարության մեջ:

Կասետային զինամթերքն արգելված է 2008 թվականին Օսլոյում ընդունված միջազգային կոնվենցիայով։

Ռազմագերիներ