19 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները

Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները

Իրանի և Ֆրանսիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լիբանանում հրադադարի հասնելու ուղիները. այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

«Մենք միշտ ձգտել ենք ստեղծել անվտանգ տարածաշրջան՝ հեռու պատերազմից և անկարգություններից և ողջունել է հրադադարը, մինչդեռ այս սիոնիստները ցույց տվեցին, որ ուշադրություն չեն դարձնում մարդասիրական  շրջանակներին և միջազգային օրենքներին և ակտիվացնում են իրենց հանցագործությունները»,- ասել է Իրանի նախագահը։

«Մենք կոչ ենք անում Ֆրանսիային միանալ եվրոպական մյուս երկրների ջանքերին՝ սիոնիստական ​​ռեժիմին ստիպելու, որ դադարեցնի ցեղասպանությունն ու հանցագործությունները Գազայում և Լիբանանում:

Դրական ենք գնահատում Ֆրանսիայի կառավարության վերջին դիրքորոշումը, որը դատապարտում է Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները և կոչ է անում դադարեցնել այս ռեժիմին զենքի մատակարարումը»,- նշել է նա: