21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել․ Պենտագոն

ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել․ Պենտագոն

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ԱՄՆ-զորքեր կուղարկի Իսրայել՝ ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգի հետ միասին՝ խիստ անսովոր տեղակայմամբ, որը կոչված է ուժեղացնելու երկրի հակաօդային պաշտպանությունն Իրանի կողմից հրթիռային հարձակումներից հետո:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ այս քայլը կոչված է «պաշտպանելու Իսրայելին»:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը տեղակայումը նկարագրել է որպես «վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ բանակի կողմից կատարված ավելի լայն շտկումների» մաս՝ Իսրայելին աջակցելու և ԱՄՆ անձնակազմին Իրանի և Իրանի կողմից աջակցվող խմբերի հարձակումներից պաշտպանելու համար:

Terminal High Altitude Area Defense համակարգը կամ THAAD-ը ԱՄՆ-ի բանակի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգերի կարևոր մասն է և ավելացնում է Իսրայելի առանց այն էլ ահռելի հակահրթիռային պաշտպանությունը: Ամերիկացի պաշտոնյաները չեն նշել, թե որքան արագ համակարգը կտեղակայվի Իսրայելում:

Այնուամենայնիվ, փորձագետները պնդում են, որ Իրանը ձգտել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի պատերազմից:

Իրանն ապրիլին հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այնուհետև հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Իսրայելի և Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահի» միջև Լիբանանում մարտերի հերթական սրման ֆոնին: