30 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության COP» խոստացած Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի ՀՀ-ի հետ․ Financial Times

«Խաղաղության COP» խոստացած Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի ՀՀ-ի հետ․ Financial Times

Հաջորդ ամիս Ադրբեջանի կողմից COP29-ի հյուրընկալումը նշանակում է, որ երրորդ տարին անընդմեջ կլիմայական համաժողովն անցկացվում է ավտորիտար պետությունում, որն ունի կասկածելի մարդու իրավունքներ, իսկ երկրորդ տարին՝ նավթային պետությունում, գրել է Financial Times-ը:

Ապահովելու համար, որ զարգացող երկրները և իսկապես հանածո վառելիք արտադրողները կլիմայի փոփոխության գլոբալ լուծման մաս են կազմում, կարևոր է, որ նրանք կարողանան պատասխանատվություն ստանձնել COP-երի համար։

Այս տարվա COP-ը տեղի է ունենում ընդամենը 14 ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը որոշել է ուժով լուծել երեք տասնամյակ տևած տարածքային վեճը հարևան Հայաստանի հետ:

Ադրբեջանական զորքերը կայծակնային հարվածով գրավել են Արցախը։ Ռուս խաղաղապահները հիմնականում թեքել են հայացքը։ Ավելի քան 100,000 հայ բնակչությունը արտաքսվել է։ Առնվազն 23 հայ քաղբանտարկյալ դեռևս պահվում է Ադրբեջանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի զիջումների է գնացել՝ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործարքն ապահովելու հույսով, մասնավորապես՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Ադրբեջանը COP29-ի հյուրընկալմանն արժանացել է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը վերացրել է վետոն 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց: Սակայն Երևանը Բաքվին մեղադրել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը բազմիցս ձգձգելու մեջ:

Մտահոգիչն այն է, որ օգոստոսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցելությունից հետո, Մոսկվան ազդարարել է իր աջակցությունը Բաքվի հավակնություններին՝ ստեղծելու ցամաքային միջանցք, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանին: Սա կանցնի հարավային Հայաստանի տարածքով և փաստորեն կփակի Իրանի հետ սահմանը, որը մատակարարման հիմնական ուղին է երկրի համար: Երևանում շատերը վախենում են, որ Ալիևը չի հրաժարվել ռազմական հավակնություններից բուն Հայաստանի նկատմամբ, որը նա անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

Իրավապաշտպան խմբերն անցյալ շաբաթ կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա՝ չեղյալ համարելու քննադատների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ «արատավոր» ճնշումները, որոնք իրականացվել են COP-ից առաջ:

Ադրբեջանը, որը խոստացել է «խաղաղության COP», պետք է համապատասխանի այդ ոգուն՝ նախքան դրա սկսվելը խաղաղության պայմանագիր ստորագրելով Հայաստանի հետ: Միջազգային կառավարությունները և մասնակիցները պետք է օգտագործեն հնարավորությունը հյուրընկալող երկրի վրա ճնշում գործադրելու համար: Նրանք և ՄԱԿ-ի կլիմայական թևը պետք է ապահովեն, որ իրավունքները հարգվեն համաժողովի ընթացքում: Բարեփոխումները խիստ անհրաժեշտ են՝ խստացնելու COP-երի շնորհման գործընթացը, և հյուրընկալողների պարտավորությունները: