ԵՄ-ն պետք է մեծացնի աջակցությունն Ուկրաինային: Միության երկրները կքննարկեն նոր վճարումների և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը․ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է օգնի Ուկրաինային կանխել ավերածությունները, այլ ոչ թե օգնի վերականգնել այն։
Բորելը նաև անդրադրաձել է Իսրայելին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու հարցում։
ԵՄ երկրները ժամեր տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել Իսրայելին դատապարտող հայտարարության շուրջ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը անհայտ գազ է օգտագործել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի դեմ։
Միջադեպի առնչությամբ իսրայելական կողմից պարզաբանումներ են պահանջել նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչները։
Դրանից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ էր արել դուրս բերել խաղաղապահ ուժերը Լիբանանի մարտական գոտուց։