Շատերը չեն ընդունում հարաբերությունները, որոնք հիմնված են մեկ երկրի թելադրանքի վրա․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջազգային հարաբերությունները, որոնք հիմնված են մի երկրի՝ մյուսի նկատմամբ թելադրանքի վրա, այսօր շատ պետություններ չեն ընդունում։
«ԲՐԻՔՍ-ը շատ ավելի ժողովրդավարական ասոցիացիա է, որն առաջարկում է բացարձակապես հավասար, փոխադարձ հարգանքով փոխգործակցություն և համագործակցություն, և դա ավելի գրավիչ է դարձնում այն, հատկապես ներկա իրավիճակում, երբ ավելի ու ավելի շատ երկրներ են հակված նոր ձևով հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությանը»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու՞ են Արևմուտքում վախենում ԲՐԻՔՍ-ից։
Նա հավելել է, որ ԲՐԻՔՍ -ի գագաթնաժողովը, որը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը, կդառնա միջազգային օրակարգի գլխավոր իրադարձություններից մեկը։