Սրանք սովորական ընտրություններ չեն, ընտրություն է եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև․ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»: Նա մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կեղծել պատրաստվելու համար։
Զուրաբիշվիլին խոսքով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, որը իշխանության է 2012 թվականից, քարոզչություն է վարում, որը հիմնված է բևեռացման և ահաբեկման մարտավարության վրա, ինչպես Ռուսաստանում։
Նա նաև մեղադրել է իշխող կուսակցությանը՝ պետական պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք քվեարկեն իրենց օգտին: Նախագահը խոսել է նաև ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակումների, լրագրողների դեմ հնչող սպառնալիքների, ինչպես նաև արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկելը դժվարացնելու համար:
«Սրանք սովորական ընտրությունները չեն, այլ ընտրություն եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև»,- ասել է պետության ղեկավարը: