Հյուսիսային Կորեան պայթեցրել է դեպի Հարավային Կորեա տանող ճանապարհները
Հյուսիսային Կորեան պայթեցրել է Կորեական թերակղզու հյուսիսն ու հարավը կապող ճանապարհները. հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի բանակի շտաբների պետերի միացյալ ծառայությանը։
Ըստ առկա տեղեկության՝ հյուսիսկորեացի զինվորականները պայթյուններ են իրականացրել ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ կապող Գյոնգի և Դոնգհա ճանապարհների հատվածներում։ Հարավկորեական բանակը բարձրացրել է հսկողությունն ու մարտունակությունը։
Սեուլը ԿԺԴՀ-ի կողմից իրականացված պայթյուններն ընկալել է որպես երկու Կորեաների միջև ցամաքային հաղորդակցությունն ամբողջությամբ վերացնելու մտադրություն։