26 Դեկ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի եղբոր կալանավորումը փոխելու փաստաբանների միջնորդությունը

Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի եղբոր կալանավորումը փոխելու փաստաբանների միջնորդությունը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ գործարար Կարեն Հակոբյանը, 2024 թվականի սեպտեմբերի 20-ից անազատության մեջ է:

Նրա փաստաբանական թիմը բողոքարկել էր նրա կալանավորման որոշումը, որը, սակայն, մերժվել է: Փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել էր վերաքննության կարգով՝ հստակ հիմքերի և հիմնավորումների ներկայացմամբ, նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման միջնորդությամբ որի մերժման ողջամիտ հիմքերը պարզապես բացառվում էին:

2024 թվականի հոկտեմբերի 14-ը նշանակվել էր դատական ակտի հրապարակման օր, սակայն այդպես էլ դատական ակտի վերաբերյալ տեղեկատվություն չէր տրամադրվել: Այսօր միայն պարզ դարձավ, որ հատուկ վերանայման բողոքը մերժվել է: Նշված որոշմանն առավել մանրամասն անդրադարձ կկատարվի հաջորդիվ, սակայն այն փաստը, որ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարը կարող է լինել կալանավորված առանց որևէ հիմքի և ավելին՝ այլընտրանքային խափանման միջոցներն անտեսվեն փաստում է այն, որ կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետ: Սա առհասարակ սառեցնող էֆեկտ կարող է ունենալ ոլորտի նկատմամբ:

Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը բողոքարկելու է նշված որոշումը և նոր միջնորդություն է ներկայացնելու շուրջ մեկ ամիս տևող կալանքի վերացմանն ուղղված»: