27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ուղղակիորեն չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինալոգիան․ Զախարովա

ՌԴ-ն ուղղակիորեն չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինալոգիան․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել է «Զանգեզուրի միջանցքի» և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ ՌԴ դիրքորոշման մասին։

Զախարովան, պատախանելով, նշել է, որ ՌԴ-ն ուղղակիորեն չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինալոգիան, իսկ ռուս սահմանապահների առկայությունը հայ -իրանական և հայ-թուրքական սահմանին այլ թեմա է։

«Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա ՌԴ-ն բազմիցս մեկնաբանել է այդ հարցը, և այդ ուղղությամբ անում է ամեն անհրաժեշտ բան», – ասել է Զախարովան։