
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, հայտարարում է կրթաթոշակի մրցույթ:
Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրերով սովորող ներքոնշյալ խմբին պատկանող ուսանողները․
1) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողը,
2) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամը և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողը,
3) զոհված զինծառայողի ընտանիքի անդամը,
4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողը,
5) հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ընտանիքի ուսանողը:
Հանձնաժողովն ընտրությունը կատարելիս նախ հաշվի է առնելու ակադեմիական առաջադիմությունը: Հավասար ակադեմիական առաջադիմության դեպքում ընտրվելու են այն թեկնածուները, որոնք աչքի են ընկել հանրային ակտիվությամբ և ազգային դիմագծով։
Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվելու մինչև 20 ուսանող։ Յուրաքանչյուր կրթաթոշակի չափը կազմելու է 500․000 ՀՀ դրամ։
Մանրամասները՝ աղբյուրում։