Իսրայելի ԱԳ նախարարը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը։ Ավելի վաղ նրա հնարավոր մահվան մասին հայտարարել էին իսրայելցի զինվորականները։
«Սինվարը, որը պատասխանատու է հոկտեմբերի 7-ին (2023թ.) տեղի ունեցած սպանությունների և վայրագությունների համար, այսօր ոչնչացվել է իսրայելցի զինվորականների կողմից»,- նշել է Կացը։