24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«3+3» հանդիպմանը կքննարկվի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցը. դիվանագիտական աղբյուրներ

«3+3» հանդիպմանը կքննարկվի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցը. դիվանագիտական աղբյուրներ

Ստամբուլում Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, ՎրաստանՌուսաստան, Թուրքիա, Իրան) նիստից հետո նախատեսվում է ընդունել համատեղ հռչակագիր։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։

Փաստաթղթում կընդգծվի տարածաշրջանի երկրների՝ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կարևորությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելքը և մարդու իրավունքների հարգումը։ Հանդիպման մասնակիցները կխոսեն նաև տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, այդ թվում՝ «տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների ստեղծման», նշել է հեռուստաալիքը։