19 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանը կգնահատի Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և կկենտրոնանա ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա

Եվրախորհրդարանը կգնահատի Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և կկենտրոնանա ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա

Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 22-ին Հանձնաժողովի հետ կքննարկեն Ադրբեջանում քաղաքական և մարդու իրավունքների իրավիճակը, որին հոկտեմբերի 24-ին կհաջորդի բանաձևի քվեարկությունը:

Բանավեճը և բանաձևը կկենտրոնանան նաև հարևան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Ինչպես նշվել է տարածված մամուլի հաղորդագրությունում, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջերս հայտարարել է, որ երկու երկրների միջև կարող է խաղաղության շուրջ համաձայնագիր կնքվել մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովը։

Ընդգծվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտել են տասնամյակներ, որի գագաթնակետը դարձել է Բաքվի ռազմական հարձակումը և անցած տարի Արցախի գրավումը: Վերջինիս հանգեցրել է մոտավորապես 100 000 էթնիկ հայերի արտագաղթի: Այն ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտել են չհիմնավորված ռազմական հարձակումը՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում և կոչ արել ԵՄ-ին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: