Պուտինն ու Փաշինյանը կշփվեն Կազանում. Կոպիրկին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի շրջանակներում, РИА Новости– ի հետ զրույցում նշել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք BRICS+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ի՞նչ ձևաչափով և ի՞նչ օրակարգով` կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը: