«Հեզբոլլահ»-ն ԱԹՍ է արձակել Նեթանյահուի տան ուղղությամբ
«Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող tan ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի tan ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան», – ասված է հաղորդագրության մեջ:
Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, գործարկվել են Թել Ավիվում գտնվող բոլոր շչակները։