05 Փտր
2025
2.3° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը ծրագրում է փոխանակել ՀԱՄԱՍ-ի կյանքից զրկված առաջնորդի մարմինը պատանդների հետ

Իսրայելը ծրագրում է փոխանակել ՀԱՄԱՍ-ի կյանքից զրկված առաջնորդի մարմինը պատանդների հետ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի սպանված ղեկավար Յահյա Սինվարի մարմինը կարող է փոխանակվել իսրայելցի պատանդների հետ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը դիտարկում է Սինվարի մարմինը որպես «սակարկության առարկա» օգտագործելու հնարավորությունը՝ Գազայում գերության մեջ գտնվող իսրայելցիների դիմաց։ Աղբյուրները նշում են, որ պատանդների փոխանակումը, հավանաբար, Սինվարի աճյունը Գազա վերադարձնելու միակ միջոցն է: