21 Հոտ
2024
10.9° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 18 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ մարզերում․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 18 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ մարզերում․ ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն այս գիշեր 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և խոցել ռուսական տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ դրանցից 11–ը խոցվել են Ռոստովի մարզի տարածքում, 4–ը ՝ Բրյանսկի, 2-ը՝ Կուրսկի, 1-ը՝ Օրյոլի։