21 Հոտ
2024
10.9° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունն անուղղակի խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է

Հայաստանի իշխանությունն անուղղակի խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է

Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են․ այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին:

Հայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է և Ադրբեջանի նոր պարտադրվող պահանջների կատարումն արդեն երկրի համար ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում, սակայն այս խնդիրը ոչ միայն ավելի վաղ էր ակտուալ, այլ իշխող ռեժիմն ամեն անգամ ինքն է տրորել իր իսկ սահմանած կարմիր գծերն ու սկզբունքները:

Ճիշտ այսպես է լինում բոլոր այն երկրների պարագայում, որի ղեկավարները առևտրի են հանում սեփական ժողովրդի ապագան` հանուն իշխանության երկարացման և անձնական, նեղ շահերի հետապնդման»։