Հանրաքվե Մոլդովայում. եվրաինտեգրման հակառակորդների թիվն ավելի մեծ է, քան կողմնակիցներինը
Մոլդովայում ընտրողների կեսից ավելին՝ 50,12 տոկոսը, դեմ է, որ երկիրը դառնա Եվրամիության անդամ։ Քվեաթերթիկների 98,02 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ եվրաինտեգրմանը կողմ է քվեարկել ընտրողների 49,88 տոկոսը: Այս մասին են վկայում Մոլդովայի ԿԸՀ տվյալները։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում միաժամանակ հանրաքվե և նախագահական ընտրություններ են անցկացվել։
Մերձդնեստրում, որտեղ հաշվել են արձանագրությունների 100 տոկոսը, եվրաինտեգրմանը դեմ է արտահայտվել ընտրողների 62,56 տոկոսը, կողմ՝ 37,44 տոկոսը: Գագաուզյան ինքնավարությունում, ըստարձանագրությունների 100 տոկոսի մշակման տվյալների, ընտրողների 94,84 տոկոսը դեմ է քվեարկել ԵՄ ինտեգրմանը, կողմ է արտահայտվել 5,16 տոկոսը:
Մոլդովան ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիների համար (500 հազար մարդ) հատկացրել է ընդամենը 2 տեղամաս և 10 հազար քվեաթերթիկ։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, Մոլդովայի նախագահական ընտրություններում ՌԴ–ում գտնվող ընտրողներին փորձել են «ասեղի ծակով» անցկացնել։
«Եվրոպական «ժողովրդավարության» ջատագովների արձագանքը Մոլդովայի ընտրություններին` աչքերն ու բերանները փակեցին, խիղճները կորցրին.. Կամինչպեսերկու ընտրատեղամասի «ասեղի ծակով» փորձեցին անցկացնել կես միլիոն ընտրողի», – ասել է նա։
Մոլդովայի նախագահ ՄայաՍանդուն հայտարարել է, որ ընտրությունների և հանրաքվեի քվեարկության արդյունքները բացատրվում են նրանով, որ իբր ինչ-որ քրեական խմբավորումներ օտարերկրյա պետությունների հետ համատեղ 300 000 քվե են գնել: