21 Հոտ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գործող ֆինանսական կազմակերպության բաժանմունքներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գործող ֆինանսական կազմակերպության բաժանմունքներին

Իսրայելը կիրակի երեկոյան հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող «Քարդ ալ Հասան» ֆինանսական կազմակերպության` Լիբանանի Բեքաա հովտում գտնվող բաժանմունքներին: Տեղեկությունը հայտնում է «Al-Jadeed» հեռուստաալիքը։

Ալիքի տեղեկություններով՝ երկու ավիահարված է հասցվել այդ կազմակերպության բաժանմունքներին, որոնցից մեկը գտնվում է Բեքաա վարչական կենտրոնի՝ Բաալբեկ քաղաքի շուկայում, մյուսը` Լիբանանի արևելքում գտնվող Հերմել քաղաքում։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները «Քարդ ալ Հասանին» մեղադրել էին Իրանի միջոցով «Հզբոլլահին» փոխանցվող զենքի մատակարարումները ֆինանսավորելու մեջ: