21 Հոտ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտնել է, որ սպառնացել է Պուտինին հարվածել Մոսկվայի կենտրոնին

Թրամփը հայտնել է, որ սպառնացել է Պուտինին հարվածել Մոսկվայի կենտրոնին

ԱՄՆ Նախկին նախագահ, նախագահի գործող թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարվածել Մոսկվային, եթե Ռուսաստանը «հետապնդի Ուկրաինային»։ Այս մասին Թրամփը ասել է Wall Street Journal-ի (WSJ) խմբագրական խորհրդի հետ հանդիպմանը։

ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդին, որ եթե նա «հալածի Ուկրաինան», այնքան «ուժեղ հարված» կստանա, որ «նույնիսկ չի հավատա»։ Թրամփը սպառնացել է ուղիղ հարվածներ հասցնել «անիծյալ Մոսկվայի կենտրոնին»: Նախկին նախագահի խոսքով՝ ինքը Պուտինին ասել է, որ չի ցանկանա դա անել, քանի որ իրենք լավ հարաբերություններ ունեն, բայց ինքն այլընտրանք չի ունենա։ Թրամփը չի հստակեցրել, թե երբ և ինչ հանգամանքներում կարող էր տեղի ունենալ Պուտինի հետ նման խոսակցություն։