22 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է COP29-ին մասնակցելու Բաքվի հրավերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է COP29-ին մասնակցելու Բաքվի հրավերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունել է COP29-ին մասնակցելու Ադրբեջանի կառավարության հրավերը և պատրաստվում է առաջիկա այցին. հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆլորենսիա Սոտո Նինյոն։

Գուտերեշը կմասնակցի  COP29-ի բացման միջոցառմանը։ Համաժողովը, որը տեղի է ունենալու Ադրբեջանի նախագահությամբ, անցկացվելու է այս տարվա նոյեմբերի 11-ից 22-ը։

«Պլանավորվում է, որ գլխավոր քարտուղարը COP29-ի շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումներին և քննարկումներին մասնակցելուց հետո կմեկնի այլ աշխատանքային այցի, որից հետո կվերադառնա Բաքու՝ մասնակցելու COP29-ի փակման արարողությանը», – ասել է մամուլի պատասխանատուն։