
«Հզբոլլահը» ստանձնել Է Իսրայելի վարչապետի տան վրա հարձակվելու պատասխանատվությունը
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցավայրի ուղղությամբ իրականացված հարձակման պատասխանատվությունը. այս մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Աֆիֆը։
«Մենք մեզ վրա ենք վերցնում Իսրայելի վարչապետի տան վրա հարձակվելու ամբողջ պատասխանատվությունը», – ասել է Աֆիֆը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է Նեթանյահուի` Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող կեցավայրին։