Գալուզինը Վաղարշակ Հարությունյանին է հանձնել Բարեկամության մեդալը
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՌԴ–ում առաքելությունն ավարտած Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին է հանձնել Բարեկամության շքանշանը․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով` երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վաղարշակ Հարությունյան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Գալուզինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Հարությունյանին դեսպանատանը իր պաշտոնավարման ընթացքում կառուցողական փոխգործակցության համար և հույս հայտնել, որ նա հետագայում ևս կշարունակի օգնել ռուս-հայկական բազմաբնույթ կապերի ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2022 թվականին։ Այս տարվա օգոստոսի 15-ից Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ–ական Գուրգեն Արսենյանը: