Կինոյի և երաժշտության աստղերի աջակցությամբ Հարիսն ու Օբաման ընտրողներին կոչ են անում գնալ վաղաժամ ընտրության
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին երեկ Ջորջիա նահանգում ընտրողներ հետ հանդիպմանն աջակցել են ռոքի լեգենդ Բրյուս Սփրինգսթինին, արտիստ Թայլեր Փերիին և նախկին նախագահ Բարաք Օբաման։
Ձգտելով ոգևորել աջակիցներին մի նահանգում, որը կարող է որոշիչ լինել 2024 թվականի ընտրություններում՝ ԱՄՆ փոխնախագահը և նրա հեղինակավոր կողմնակիցները կոչ են արել ամբոխին օգտվել վաղաժամ քվեարկությունից և մերժել հանրապետական հակառակորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:
«Մենք այստեղ հասկանում ենք, որ մեր առջև հնարավորություն ունենք շրջելու այն վախի և երկպառակության էջը, որը բնութագրում է մեր քաղաքականությունը մեկ տասնամյակ Դոնալդ Թրամփի պատճառով։ Այդ պատճառում՝ խնդրում եմ, վաղաժամ քվեարկել», – հայտարարել է Հարիսը:
Օբաման, ով Հարիսի օգտին նախընտրական քարոզարշավ է իրականացրել մի քանի նահանգներում, պնդել է, որ նախկին նախագահը չի մտածում ոչ մեկի մասին, բացի՝ իրենից:
Ըստ Հարիսի՝ շտաբի ներկայացրած տվյալների՝ Ջորջիայի հանրահավաքին ներկա է եղել մոտ 20,000 մարդ, ինչը գերազանցում է սեպտեմբերի սկզբին Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքում իր ամենամեծ քաղաքական հանրահավաքի մասնակիցների թիվը, որը 17000 էր:
Ինչպես գրել է Reuters-ը, մինչ Հարրիսը խոսում էր, նկատելի թվով մարդիկ, ովքեր նստած էին ժամերով, սկսել են լքել դահլիճը։ Հանրահավաքը Հարիսի վերջին փորձն էր կինոյի և երաժշտության աստղերի աջակցությամբ՝ մոբիլիզացնելու ընտրողներին ընտրարշավի վերջին օրերին: