Հիմա չենք կարող ասել, թե մենք չգիտեինք, որ Բաքվի COP-ն ամոթի COP է․ Նատալի Լուազո
Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով․ «Հպարտ եմ, որ համոզել եմ Եվրախորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությանը կողմ քվեարկել Ադրբեջանի վերաբերյալ բանաձևին, որը ես ներկայացրել եմ նրանց COP29-ի նախօրեին։ Բանաձևն ամեն ինչ ասում է, և հիմա չենք կարող ասել, թե մենք չգիտեինք, որ Բաքվի COP-ն ամոթի COP է»։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: