26 Հոտ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
12.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը

Վրաստանում ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը

Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։

Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, և սկսվել է  քվեարկության գործընթացը։

Ընտրողներին կսպասարկի 3111 ընտրական տեղամաս, որոնցից 3044-ը բացվել է Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։