25 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Վրաստանում վճռորոշ օր է։ Եվրամիության և Ռուսաստանի խաչմերուկում հայտնված երկրի հասարակությունը ընտրության կգնա` ձևավորելու նոր խորհրդարանը։

Այս ընտրությունները ոչ միայն իրենց էությամբ են կարևոր, այլ նաև եզակի են մի շարք այլ առումներով։ Սա կլինի առաջին ամբողջովին համամասնական ընտրությունները Վրաստանում, ինչպես նաև առաջին էլեկտրոնային ընտրությունները, որոնցում ընտրողների մոտավորապես 90%-ը կքվեարկի ընտրատեղամասերում տեղադրված էլեկտրոնային սարքերի միջոցով։ Այն, որ սրանք առաջին համամասնական ընտրություններն են, և որ խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսի շեմը, քաղաքական կուսակցություններին մղել է կոալիցիաներ ստեղծելու։

Ընտրողներին կտրվի 12 ժամ՝ ընտրելու, թե ով պետք է կառավարի երկիրը հաջորդ չորս տարիներին։ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, համապատասխանաբար, պատգամավորների ձեռքում է ոչ միայն օրենքների ընդունումը, այլև կառավարության հաստատումը։

Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 18 կուսակցություն, որոնցից հինգը իրենց կուսակցական ցուցակներում ընդգրկել են կոալիցիոն գործընկերների։

Ավելին, այս հինգ կուսակցություններից երեքը փոխել են իրենց անունները՝ ընտրողներին ավելի հասկանալի դառնալու  համար, որ նրանք քվեարկում են միավորված կոալիցիայի օգտին։ Կուսակցությունները ստիպված են եղել դիմել նման հնարքի՝ ընտրություններին դաշինքների մասնակցության արգելքի պատճառով։

Նույն անունով է ընտրությունների  գնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն իր կուսակցական ցուցակում ընդգրկել է իրենից անջատված «Ժողովրդի ուժ» կուսակցության ներկայացուցիչներին։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

«Վրացական երազանք – Դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2012 թվականի ապրիլին Վրաստանի ամենահարուստ մարդու՝ միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի կողմից։ Հիմնադրումից մի քանի ամիս անց՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին, կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում և այդ ժամանակվանից  սկսած12 տարի է ղեկավարում է Վրաստանը։

Այսպիսով, «Վրացական երազանքն»  այն կուսակցությունն է, որն ամենաերկարն է ղեկավարել անկախ երկրի պատմության մեջ։ Վրաստանում բոլոր նախորդ կառավարություններն ընտրվել են ընդամենը երկու ժամկետով, իսկ  երազանքն այժմ պայքարում է չորրորդ ժամկետի համար:

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն էր 2012-2013 թվականներին,  հետո իր կամքով հրաժարվեց այդ պաշտոնից։ Հետո նա հայտարարեց, որ ընդհանրապես հեռանում է քաղաքականությունից և այլևս չի խառնվելու երկրի կառավարմանը։ Սակայն դրանից հետո Իվանիշվիլին տարբեր պատճառներով երկու անգամ վերադարձավ  քաղաքականություն։

Նույնիսկ երբ նա բարձր պաշտոն չէր զբաղեցնում, ոչ ոք չէր կասկածում, որ Իվանիշվիլին երկրի միակ, թեկուզ ոչ ֆորմալ ղեկավարն է։ Նրա կամքով էին նշանակվում վարչապետներն ու ընդունվում բոլոր կարևոր որոշումները։

Իվանիշվիլին երրորդ անգամ վերադարձավ որպես պատվավոր նախագահ` 2024 թվականի ընտրություններից մի քանի ամիս առաջ և ակտիվորեն մասնակցեց նախընտրական արշավին։

Երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», շատերը կարծում էին, որ Ռուսաստանում հարստացած օլիգարխը ռուսամետ կուրս է վարելու։ Իսկ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո «Վրացական երազանքի» ռուսամետ լինելու նարատիվը սկսեց ավելի ու ավելի հստակ հնչել։

Խոսելով Արևմուտքի մասին՝ Իվանիշվիլին իր նախընտրական ելույթներից մեկում նշել է «բնակչության վրա կեղծ արժեքներ պարտադրելու բռնի փորձերն ուղղված են Վրաստանում ընտանիքի, ազգության, հավատքի և ինքնիշխանության դեմ»։

Նախընտրական քարոզչության մեջ նշվում էր, որ ընդդիմությանը ընտրելու դեպքում Վրաստանը կներքաշվի պատերազմի մեջ։ Այս գաղափարին են նվիրված նաև «Վրացական երազանքի» նախընտրական պաստառները, որոնցում քանդված Ուկրաինան համեմատվում է խաղաղ Վրաստանի հետ։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Կուսակցության խոստումների թվում է տարածքային ամբողջականության վերականգնումը։

«Վրացական երազանքի» կենտրոնական խոստումներից է իր հիմնական քաղաքական հակառակորդի՝ «Ազգային շարժում» կուսակցության վերացումն ու  այն հակասահմանադրական ճանաչելը։

Սոցիալական և տնտեսական խոստումների առումով «Վրացական երազանքը» խոստանում է, որ մինչև 2028 թվականը երկրի տնտեսությունը կաճի մինչև առնվազն 130 միլիարդ լարի [մոտ 47 միլիարդ դոլար]։ Խոստանում են նաև բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում և այլն։

Վարկանիշ՝ 33 տոկոս՝ ըստ Edison Research-ի կողմից սեպտեմբերի 17-29-ին անցկացված հարցման,  59,5 տոկոս՝ ըստ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվերով GORBI-ի անցկացրած հարցման:

«Վրաստանի Հայրենասերների դաշինքը» նույնպես իր անվան մեջ ոչինչ չի փոխել, թեև այս ընտրություններում ներկայացնում է մի քանի տասնյակ պահպանողական կուսակցություններ և շարժումներ։ Դրանց թվում է ծայրահեղ պահպանողական «Պահպանողական շարժում»/Alt-Info շարժումը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ գործակցության օգտին․ Արդարադատության նախարարությունը ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել է գրացնել այս շարժումը որպես կուսակցություն։ Այս կոալիցիան հաշվարկով ամուսնության վառ օրինակ է, քանի որ  հիմնական խմբերը` Հայրենասերների դաշինքը և Պահպանողական շարժումը, որը սովորաբար հայտնի է որպես Alt-Info, երբեք միտք չեն ունեցել միավորվել, մինչև Alt-Info կուսակցությանը հրաժարվեցին գրանցել:

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Բացի հեռուստատեսային գովազդներում իրենց դաշինքի մասին հայտարարելը, երկու խմբերը հազվադեպ էին միասնություն ցույց տալիս իրենց քարոզարշավներում՝ միաժամանակ կոչ էին անում ընտրողներին աջակցել իրենց դաշինքին:

Չնայած նախորդ ընտրություններում չորս մանդատ ստանալուն` «Հայրենասերների դաշինքը» հետ է կանգնել խորհրդարանական գործունեությունից և, չնայած իր խոստումներին, ամեն ինչ անում էր վերադառնալու համար: Թեև նրանք հազվադեպ են ելույթ ունենում նույն բեմում, սակայն Alt-Info-ի հետ կիսում են այն տեսակետը, որ «Վրացական երազանքի» պահպանողականությունն անկեղծ և վստահելի չէ։

Վարկանիշ՝  3.6 տոկոս ըստ Edison Research-ի, 2,5 տոկոս ըստ GORBI-ի։

Նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլի)  վերանվանվել է «Միասնություն՝ ազգային շարժում»։ Այսպես է կոչվում կոալիցիան, որում, բացի «Ազգային շարժումից», ընդգրկված են այս կուսակցության նախկին անդամների կուսակցությունները՝ «Աղմաշենեբելի ռազմավարությունը» և «Եվրոպական Վրաստանը»։ Կուսակցությունը Վրաստանում իշխանության է եկել 2003 թվականին «Վարդերի հեղափոխության» արդյունքում և երկիրը ղեկավարել է ինը տարի։ 2012 թվականի ընտրություններում «Ազգային շարժումը» պարտվեց Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքին» և անցավ ընդդիմության շարքերը։ ։2001-2015 թվականներին այս կուսակցության նախագահը եղել է Միխեիլ Սահակաշվիլին։ Հետագա տարիներին «Ազգային շարժումը» մի քանի անգամ փոխեց իր նախագահին, բազմաթիվ առաջնորդներ ու շարքային անդամներ հեռացան կուսակցությունից։ Ներկայումս կուսակցությունը գլխավորում է Թինա Բոկուչավան։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Սակայն կուսակցության ղեկավարն ու դեմքը, որոշում կայացնողը, ըստ էության, մնում է Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն չորրորդ տարին է բանտում է, ավելի ճիշտ՝ Վիվամեդ կլինիկայում, որտեղ տեղափոխվել է առողջական պատճառներով։ Կուսակցության համակիրներն ու որոշ միջազգային գործընկերներ նրան համարում են քաղբանտարկյալ։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

«Ազգային շարժում» ծրագրի հիմնական թեզերը տպագրված են ԵՄ անձնագիր իմիտացիա անող թղթի վրա։ Հինգ հիմնական առաջնահերթություններն են՝ անդամակցություն ԵՄ-ին, եկամուտների ավելացում, թոշակառուների պաշտպանություն, ամուր ընտանիք, գնային «մաֆիայի» վերացում։

Վարկանիշ՝ 19 տոկոս Edison Research-ի հարցման տվյալներով և 13,6 տոկոս՝ GORBI-ի հարցման տվյալներով:

Վերանվանվել է նաև երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ TBC-ի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը։ Այս կուսակցությունը «Ուժեղ Վրաստան-Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության» կոալիցիայի ողնաշարն է։ Այս դաշինքին միացել է նաև Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, թեև կուսակցական ցուցակում չկա, քանի որ, իր խոսքով, իրեն չի հետաքրքրում խորհրդարանական գործունեությունը, և իր համար գլխավորը գործընթացին մասնակցելն է։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Լելոյից բացի «Ուժեղ Վրաստան» ասոցիացիայի կազմում են «Հանուն ժողովրդի» և «քաղաքացիների» կուսակցությունները, ինչպես նաև «Ազատության հրապարակ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների քաղաքական շարժումը։

Կոալիցիայի ընտրական ցուցակը գլխավորում է դրա նախագահ Մամուկա Խազարաձեն։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Գործարար և Վրաստանի խոշորագույն բանկի՝ TBC բանկի ղեկավար Մամուկա Խազարաձեն և նրա բիզնես գործընկեր Բադրի Ջափարիձեն քաղաքականություն են մտել 2019 թվականին այն բանից հետո, երբ կառավարությունը խնդիրներ ստեղծեց նրանց բանկի համար և դադարեցրեց ռազմավարական նշանակություն ունեցող խորջրյա Անակլիա նավահանգստի կառուցման նախագիծը։

Խազարաձեի և Ջափարիձեի դեմ քրեական գործ է հարուցվել 2022 թվականին, դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խմբակային խարդախության մեջ. Նրանք սա որակում են որպես քաղաքական հետապնդում։

2024 թվականի ընտրություններից առաջ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես եկավ ավելի մեծ ընտրական կոալիցիա ստեղծելու նախաձեռնությամբ՝ ցանկանալով միավորել «Ուժեղ Վրաստանը» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։ Սակայն, չնայած նախագահի ջանքերին և բանակցությունների մի քանի փուլերին, այդ դաշինքը չկայացավ։

Կոալիցիան իր նախընտրական ծրագիրն անվանել է «Իլիայի ուղի»՝ ի պատիվ վրացի հայտնի գրող և հասարակական գործիչ Իլիա Ճավճավաձեի։ Ծրագիրը բաղկացած է ինը կետից, այդ թվում՝ 200 հազար աշխատատեղերի և 1000 լարիի [մոտ 368 դոլար] հասնող կենսաթոշակների ստեղծում։

Նաև շատ խոստումներ ուղղակիորեն վերաբերում են Ռուսաստանին և Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին. նրանց խոստանում են սահմանափակել հող գնելու հնարավորությունը, ռուսական ընկերությունները չեն կարողանա մասնակցել պետական ​​մրցույթներին, իսկ ռուսական համարանիշներով մեքենաների վաճառքը կամ մուտքը կարգելվի։ Կոալիցիան պատրաստվում է նաև արգելել Վրաստանից ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան, ռուսական հեռուստաալիքները և ռուսական հիմնադրամները։ Բացի այդ, նախատեսվում է ռուսական բիզնեսի համար «օկուպացիոն հարկ» մտցնել։

Վարկանիշ՝ 12 տոկոս՝ ըստ Edison Research-ի, 4,5 տոկոս՝ ըստ GORBI-ի:

Մյուս վերանվանված կուսակցությունը «Ախալին» է, որը ստեղծել են գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան և «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

«Ախալին» միավորվել է  «Ազգային շարժման» նախկին անդամների՝ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Դրոա» կուսակցությունների հետ և այժմ կոչվում է «Հանուն փոփոխությունների կոալիցիա՝ Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»։ Միևնույն ժամանակ, կոալիցիայի ընտրական ցուցակի առաջին համարը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ պետական ​​ծառայող Նանա Մալաշխիան։ Լայն հանրությանը նա հայտնի դարձավ 2023 թվականի մարտին, որպես բողոքի ակցիայի ժամանակ ջրցան մեքենայի տակ ԵՄ դրոշը ծածանող կին։ Մալաշխիան դարձել է Վրաստանում արևմտամետ ցույցերի խորհրդանիշ։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Իր նախընտրական ծրագրում կոալիցիան ընտրողներին խոստանում է համակարգային փոփոխություններ։ Գլխավոր նպատակը Եվրամիությանն անդամակցելն է։

Կոալիցիայի վարկանիշը, Edison Research-ի կողմից սեպտեմբերի 17-29-ին անցկացված հարցման համաձայն, կազմում է 13 տոկոս։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվերով GORBI-ի անցկացրած հարցման համաձայն՝ կոալիցիայի վարկանիշը կազմել է 10,3 տոկոս։

Վրացական այս ընտրություններում հետաքրքիր է «Հանուն  Վրաստանի» կուսակցության քաղաքական դիրքավորումը։ Կուսակցությունը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլիի նախկին գործընկեր և Վրաստանի նախկին վարչապետ (2019-2021 թթ.) Գիորգի Գախարիան։

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հեռու է մնում մյուս ընդդիմադիրներից։ Այն իրեն ներկայացնում է որպես եվրոպամետ ուժ, ընդդիմադիր «Վրացական երազանք»-ին, ինչպես նաև ներկայանում է որպես նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցության հակապատկեր: Կուսակցության նախընտրական ծրագիրը կոչվում է «Մանիֆեստ արժանապատիվ կյանքի համար»։ Մանիֆեստը ժողովրդին խոստանում է ամրապնդել ժողովրդավարությունը, եվրոպական բարգավաճումը, ներառյալ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, կանանց իրավունքների ընդլայնումն ու հզորացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Ճակատագրական ընտրության օր` Վրաստանում. ովքե՞ր են թեկնածուներն ու ի՞նչ վարկանիշ ունեն

Քանի որ Գախարիան ժամանակին մտերիմ է եղել Իվանիշվիլիի հետ, լրագրողները հաճախ են նրան հարցնում, թե արդյոք նա մտադիր է հաջորդ խորհրդարանում կոալիցիա կազմել «Վրացական երազանք»-ի հետ։ Նախկին վարչապետը կտրականապես բացառում է նման հնարավորությունը։ Նա, սակայն, մտադիր չէ կոալիցիա ստեղծել Ազգային շարժման հետ։

Վարկանիշ՝ 11 տոկոս ըստ Edison Research-ի հետազոտության, 3,8 տոկոս ըստ GORBI-ի։

Վարդան Պապիկյան