Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեաթերթիկների 100% հաշվարկի հիման վրա ընտրությունների նախնական տվյալները
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքների հիման վրա ընտրությունների նախնական տվյալները՝․ 3111 ընտրատեղամաս 3111-ից։
«Վրացական երազանք» – 53,92% (1,118,836 ձայն);
«Կոալիցիա հանուն փոփոխությունների» – Գվարամիա, Մելիա, «Գիրչի ավելի շատ ազատություն», «Դրոա»՝ 11,03% (229,006 ձայն);
«Միասնություն»՝ «Աղմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»՝ 10,16% (210,895 ձայն);
«Ուժեղ Վրաստան» / «Լելո» / «Ժողովրդի համար» (Անա Դոլիձե) / «Քաղաքացիներ» – Էլիսաշվիլի / «Ազատության հրապարակ» – 8,81% (182,891 ձայն)
«Հանուն Վրաստանի» կուսակցություն՝ Գախարիա՝ 7,77% (161, 250 ձայն)։
Մյուս կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսի շեմը. ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 քաղաքական միավորում։