Վիկտոր Օրբանը կժամանի Թբիլիսի
Վրաստան կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորել է «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։
«Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», – հայտարարել է Հունգարիայի վարչապետը։