28 Հոտ
2024
13.8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ մարզերում. ՌԴ ՊՆ

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ մարզերում. ՌԴ ՊՆ

ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Ռուսաստանի մարզերի տարածքում․ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։ 13 ԱԹՍ որսացել են Բելգորոդի մարզի տարածքում, 6-ը ՝ Բրյանսկի, 1-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում: