
Թեհրանը նախապես տեղյակ է եղել իսրայելական հարձակման մասին․ Արաղչի
Թեհրանը տեղեկություն է ստացել իսրայելական հնարավոր հարվածի մասին հարձակմանը նախորդող երեկոյան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ շեշտելով, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ հարձակմանը. այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մենք հարձակման հավանականության մասին ազդանշաններ էինք ստացել հարձակմանը նախորդող երեկոյից ի վեր, ինչը թույլ տվեց մեզ վստահ լինել հարձակման մեջ։ Տարբեր կողմերի հետ նաև հաղորդագրություններ են փոխանակվել, և մինչև հարձակումը մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցառումները և կատարել ենք մեր պարտականություններն այս առնչությամբ», – ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստում։
Իրանի արտգործնախարարը նաև նախազգուշացրել է, որ Թեհրանը կպատասխանի հարձակմանը։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին, և դա կարվի համապատասխան ժամանակին», – նշել է Արաղչին։