Թրամփի աջակիցները Պուերտո Ռիկոոն անվանել են «օկվկիանոսի մեջտեղում բառացիորեն աղբի լողացող կղզի»
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Madison Square Garden-ում իր հանրահավաքի ժամանակ «չարագուշակ» 80 րոպեանոց ելույթով դատապարտել է իր քաղաքական մրցակիցներին, հարձակվել ներգաղթյալների վրա և խոստացել կիրառել 18-րդ դարի օրենքը՝ ճանապարհ հարթելու զանգվածային տեղահանությունների համար, հայտնել է CNN-ը։
Հանրապետական Ներկայացուցիչների պալատի թեկնածուներից մեկը Հարիսին անվանել է «նեռ»:
Հանրահավաքը սկսվել է կատակերգու և փոդքասթի հաղորդավար Թոնի Հինչքլիֆի ելույթով, ով հարձակվել է Պուերտո Ռիկոյի վրա՝ այն քաղաքի, որտեղ բնակվում է ԱՄՆ մայրցամաքի ամենամեծ թվով պուերտորիկացի բնակչությունը: Մոտ 500,000 պուերտոռիկացիներ էլ ապրում են Փենսիլվանիայում, որտեղ Հարրիսը կիրակի քարոզարշավ է իրականացրել:
«Շատ բան է կատարվում, օրինակ՝ ես չգիտեմ՝ դուք գիտե՞ք արդյոք սա, բայց հիմա օվկիանոսի մեջտեղում բառացիորեն աղբի լողացող կղզի կա։ Կարծում եմ, որ այն կոչվում է Պուերտո Ռիկո», – հայտարարել է Հինչքլիֆը։
Ինքը՝ Թրամփը, վերջերս ԱՄՆ-ն անվանել է «աղբարկղ աշխարհի համար»՝ քննադատելով անօրինական ներգաղթյալներին:
«Այս կատակը չի արտացոլում նախագահ Թրամփի կամ նախընտրական արշավի տեսակետները», – CNN-ին տված հայտարարության մեջ ասել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Դանիել Ալվարեսը։
Բայց Հարիսի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Պուերտո Ռիկոյի մասին մեկնաբանություններն արագորեն տեղադրել են սոցիալական լրատվամիջոցների ալիքներում: Փոխնախագահը այցելել է Հյուսիսային Ֆիլադելֆիայում գտնվող պուերտոռիկական ռեստորան, որտեղ քննարկել է կղզու իր տեսլականը, ինչպես նաև պլանները նվազեցնելու ծախսերը և հնարավորություններ ստեղծել մայրցամաքի պուերտոռիկական համայնքներում:
Պուերտոռիկացի սուպերաստղ Bad Bunny-ն, ում «Un Verano Sin Ti» ալբոմը 2023 թվականին աշխարհում ամենաշատ լսվող ալբոմն է ճանաչվել, Հինչքլիֆի բեմից հեռանալուց անմիջապես հետո հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Հարիսը ներկայացնում է Պուերտո Ռիկոյի հետ կապված իր ծրագիրը:
Ֆլորիդայի հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը, ում վերընտրման քարոզարշավը կախված է նահանգի Պուերտո Ռիկոյի համայնքի զգալի աջակցությունից » X-ում գրել է. «Դա ծիծաղելի չէ, և ճիշտ չէ: Պուերտոռիկացիները զարմանալի մարդիկ են և զարմանալի ամերիկացիներ»: