
Ընտրությունները գերազանց են անցել, իսկ ընդդիմությունը չի կարողանում ընդունել պարտությունը․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները լավն էին, անգամ՝ գերազանց։
Նա շնորհակալություն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Պետական անվտանգության ծառայությանը, ՆԳՆ-ին և անձամբ ՆԳ նախարար Գոմելաուրիին բոլոր ջանքերի համար։
Մեկնաբանելով ընդդիմության բողոքները՝ Կոբախիձեն ասել է, որ «նրանք պարզապես չեն կարողանում հարմարվել ընտրություններում պարտության հետ, և ՀԿ-ները, որոնք պայքարել են սեփական ֆինանսների ոչ թափանցիկ լինելու համար, կանգնած են իրենց կողքին»։
Ընդդիմադիր կուսակցությունները նախօրեին հայտարարել էին, որ ընտրությունները կեղծվել են և չեն ճանաչում ԿԸՀ-ի արդյունքները։ Այսօր երեկոյան Թբիլիսիում ակցիա է նախատեսված։