Իսրայելի Քնեսեթն արգելել է ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների գործակալության գործունեությունը
Իսրայելի Քնեսեթը հաստատել է օրենքը, որն արգելում է իսրայելական հողում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գործունեությունը․ այս մասին հայտնում է Kan ռադիոն։
Ռադիոկայանի փոխանցմամբ՝ օրինագիծն ընդունվել է երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ։ Արգելքին կողմ է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր Օրենքն արգելում է UNRWA-ին ներկայացուցչություններ ունենալ, ծառայություններ մատուցել և ուղղակի կամ անուղղակիորեն որևէ գործունեություն իրականացնել Իսրայելի տարածքում։