28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Վրաստանում ընտրակեղծիքների հետաքննության հնարավորությունը

ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Վրաստանում ընտրակեղծիքների հետաքննության հնարավորությունը

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Վրաստանում ընտրական խախտումները հետաքննելու իր կոչը չի նշանակում, որ դրանք պետք է հետաքննեն վրացական իշխանությունները, այլ ավելի շուտ՝ «համապատասխան մարմինը»:

«Մենք խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ո՞րը կարող է լինել համապատասխան մարմինը նման հետաքննություն անցկացնելու համար»,- նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Բայդենի վարչակազմը մոտ օրերս ուշադիր հետևելու է Վրաստանի կառավարության գործողություններին։ Վաշինգտոնը վերջնական գնահատական չունի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, սակայն Միլլերը չի բացառել հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կուրսը չփոխվի։

«Վրաստանի գործողությունները կորոշեն մեր պատասխանները։ Դուք տեսաք, թե մենք ինչպես դադարեցրինք 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Մենք ունենք այլ օգնություն, որը մնում է վերահսկողության տակ։ Մենք, անշուշտ, պաշտպանում ենք խաղաղ բողոքի ակցիաներ անելու յուրաքանչյուրի իրավունքը և ցանկանում ենք, որ լիարժեք հետաքննություն անցկացվի ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ», – եզրափակել է Միլլերը: